Եղանակը ՀայաստանումԻրազեկում
հունվարի 31 • 10:25, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-5-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի փետրվարի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13°C (1999թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -26.1°C (1972թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -2.4°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ