հոկտեմբերի 31 • 10:20, 2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով, նոյեմբերի 4-5-ի գիշերը՝ ևս 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

Երևան քաղաքի նոյեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 23.5°C (2020թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.1°C (1999թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.1°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ