Եղանակը Հայաստանում
հունիսի 30 • 10:10, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Հուլիսի 1-ին, 3-5-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 1-ին նույնքան կբարձրանա։ 

Հհ 30.06

Երևան քաղաքում` 

Հունիսի 30-ի ցերեկը սպասվում է, հուլիսի 2-ի և 5-ի երեկոյան, հուլիսի 3-ի գիշերը և երեկոյան, հուլիսի 4-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Հուլիսի 1-ին, 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 30.06

Երևան քաղաքի հուլիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    39°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         12°C (1953թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    24.2°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 30.06

Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ