Եղանակը ՀայաստանումԻրազեկում
հունվարի 29 • 09:58, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ից փետրվարի 3-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12°C (1999թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24.5°C (1964թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.7°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ