նոյեմբերի 29 • 10:06, 2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`
Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի նոյեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.2°C (2010թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.6°C (1994թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.2°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ