մարտի 28 • 10:37, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ն, ապրիլի 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-31-ի ցերեկը՝ նաև ամպրոպ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ: Մարտի 29-31-ն, ապրիլի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 28-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ն, ապրիլի 2-ին սպասվում է կարճատև անձրև։
Երևան քաղաքի մարտի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.5°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.6°C (1957թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 8.9°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության հիմնականում հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում` զգալի, իսկ մյուս շրջանների գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ