Եղանակը ՀայաստանումԻրազեկում
փետրվարի 28 • 09:46, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվարի 28-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։

Հանրապետության տարածքում` 

Փետրվարի 28-ի և մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ի երեկոյան, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: 

Քամին     հարավարևմտյան     2-5 մ/վ, փետրվարի 28-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ, մարտի 3-ին՝ 14-18 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ 

Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-6 աստիճանով, այնուհետև ողջ հանրապետությունում ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Հհ 28.02Երևան քաղաքում` 

Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ի գիշերը, 2-3-ը, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի և 3-ի երեկոյան, 4-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։

Երևան 28.02

Երևան քաղաքի մարտի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

      • Օդի առավելագույն ջերմաստիճան`    18.4°C (2016թ.)
      • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -14.5°C (1961թ.)
      • Օդի միջին օրական ջերմաստիճան`    2.8°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 28.02

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ