Եղանակը Հայաստանում
հունիսի 28 • 10:39, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ը, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Եղանակ Մեծ 28․06․2025

Երևան քաղաքում`

Հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ը, հուլիսի 1-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ։ Հուլիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակ 28․06․2025

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ