Եղանակը Հայաստանում
մայիսի 27 • 10:28, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 27-ի կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում` 

Մայիսի 27-ի կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, 31-ի գիշերը և կեսօրից հետո, հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ի ցերեկը, 28-30-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հհ 27.05


Երևան քաղաքում` 

Մայիսի 27-ի կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 27.05

Երևան քաղաքի մայիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    33°C (2007թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         6.4°C (1956թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    19.3°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ,ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 27.05
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ