մարտի 27 • 10:32, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-ի և 31-ի ցերեկը՝ նաև ամպրոպ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ: Մարտի 29-31-ն, ապրիլի 1-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 27-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ը սպասվում է կարճատև անձրև։
Երևան քաղաքի մարտի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 24°C (2001թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.9°C (1956թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 8.1°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում` զգալի:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ