սեպտեմբերի 27 • 10:04, 2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5 մ/վ, հոկտեմբերի 1-2-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ի կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Երևան քաղաքի սեպտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.3°C (2002թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 2.6°C (1992թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.1°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ