Եղանակը ՀայաստանումԻրազեկում
սեպտեմբերի 26 • 10:03, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`  

Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով։

Հհ 26.09

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 26.09

Երևան քաղաքի  սեպտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.                    

  •  Օդի առավելագույն ջերմաստիճան՝                      32.6°C (2004թ.)
  •     Օդի նվազագույն ջերմաստիճան՝                            3.4°C (1956թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝                      18.3°C

                

  ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Screenshot 2024 09 26 134750
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում։

 ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ