Եղանակը ՀայաստանումԻրազեկում
դեկտեմբերի 25 • 10:41, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։

Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, 28-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։


Ra 25.12


Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։

Yerevan 25.12

Երևան քաղաքի դեկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`      14°C (2023թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         -23.4°C (2002թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    -2.4°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Capture
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ