Եղանակը Հայաստանում
հունիսի 25 • 09:47, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 25-ի ցերեկը, 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։  

Հհ 25.06

Երևան քաղաքում` 

Հունիսի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ։

Երևան 25.06

Երևան քաղաքի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    38.4°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         10.2°C (1983թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    23.8°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 25.06

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ