Եղանակը Հայաստանում
մարտի 25 • 10:07, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Մարտի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ: Մարտի 27-30-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 25-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով։
Երևան քաղաքում`
Մարտի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մարտի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.8°C (2008թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7.9°C (1998թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 7.7°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ