Եղանակը ՀայաստանումԻրազեկում
նոյեմբերի 25 • 10:00, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-27-ը, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 25-26-ը լեռնային շրւջաններում` ձյան, 27-28-ը նախալեռնային և հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-28-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Screenshot 2024 11 25 134719

Երևան քաղաքում` 

Նոյեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-28-ը սպասվում են տեղումներ, 27-28-ը բարձրադիր գոտում` թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Screenshot 2024 11 25 134803

Երևան քաղաքի նոյեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    15.2°C (1968թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -7.3°C (1973թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`   4.2°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Screenshot 2024 11 25 134847

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ