հոկտեմբերի 25 • 10:00, 2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերն Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 26-27-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 25-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 27-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։

Երևան քաղաքի հոկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.9°C (2020թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.9°C (1971թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.9°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ