Եղանակը Հայաստանում
սեպտեմբերի 25 • 10:03, 2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-28-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5 մ/վ։
Օդի ջերմաստիճան սեպտեմբերի 26-30-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի սեպտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.1°C (2004թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 3.5°C (1956թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.7°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ