փետրվարի 24 • 09:56, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 24-ին՝ 13-16 մ/վ, 25-26-ը՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ը և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ ձյուն։
Երևան քաղաքի փետրվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.5°C (2022թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -25.5°C (1972թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 1.2°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ< ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ>
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ