Եղանակը ՀայաստանումԻրազեկում
դեկտեմբերի 24 • 10:14, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 24-ի և 29-ի ցերեկը, 25-26-ը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 29-ի գիշերը առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով։ 

Քամին` արևմտյան` 2-4 մ/վ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

12ra

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։ 

24y1

Երևան քաղաքի դեկտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    12.7°C (2019 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`      -14.8°C (2013 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    -1.4°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
24g
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ