հոկտեմբերի 24 • 09:55, 2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերն Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին` -4․․․-5 աստիճան ցուրտ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան ժամերին, 27-ի գիշերը հնարավոր է անձրև։

Երևան քաղաքի հոկտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.8°C (1947թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -3,7°C (1977թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.4°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ