դեկտեմբերի 23 • 10:08, 2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրևի տեսքով։
Քամին` արևմտյան` 2-4 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ ձյուն, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում են տեղումներ։

Երևան քաղաքի դեկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.3°C (2009թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -15°C (1956թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -1.4°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ