Եղանակը Հայաստանում
մայիսի 23 • 10:17, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Մայիսի 23-ի ուշ երեկոյան, 24-ին, 25-ի և 27-ի կեսօրից հետո, 28-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ 

Հհ 23.05

Երևան քաղաքում` 

Մայիսի 23-ի ուշ երեկոյան, 24-ին, 27-ի երեկոյան, 28-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 23.05

Երևան քաղաքի մայիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    34°C (1989թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝    6.3°C (1956թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    18.9°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 23.05

Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ