Եղանակը Հայաստանում
ապրիլի 22 • 10:18, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ին, 25-ին շրջանների զգալի մասում, 24-ին, 26-27-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 23-ին և 25-ին առանձին վայրերում՝ հորդառատ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում ապրիլի 22-24-ը, 26-27-ը՝ 15-18 մ/վ, ապրիլի 25-ին 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 24-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Հհ 22.04

Երևան քաղաքում` 

Ապրիլի 22-ի կեսօրից հետո, 23-ին, 24-ի գիշերը և առավոտյան, 25-ին, 26-ի երեկոյան, 27-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 24-ի և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 22.04

Երևան քաղաքի ապրիլի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    30.6°C (2008թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         -4.4°C (1993թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`      13.1°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 22.04

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի մեծացում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ