Եղանակը ՀայաստանումԻրազեկում
հունվարի 22 • 10:29, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հունվարի 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում սպասվում է թույլ ձյուն։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 23-24-ը հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.3°C (1963թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -26.4°C (1964թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -4.6°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ