Եղանակը ՀայաստանումԻրազեկում
հոկտեմբերի 22 • 09:48, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը, 25-26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-24-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

10 22 Armenia

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

10 22 Yerevan

 Երևան քաղաքի հոկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.                   

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`                  24.8°C (1947թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`                     -3,7°C (1977թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`                12.4°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Screenshot 2024 10 22 133753
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ