Եղանակը Հայաստանում
հուլիսի 21 • 09:59, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Հուլիսի 21-ի կեսօրից հետո, 22-ի գիշերը և կեսօրից հետո, 25-26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 21-26-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Հհ 21.07

Երևան քաղաքում` 

Հուլիսի 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ 

Երևան 21.07

Երևան քաղաքի հուլիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    40°C (1989թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        13.1°C (1960թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    26.4°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 21.07

Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերի մեծ մասում հուլիսի 20-ին դիտվել է ջրի ելքերի մեծացում, իսկ 21-ին՝ նվազում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ