Եղանակը ՀայաստանումԻրազեկում
նոյեմբերի 21 • 10:23, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ի գիշերը և 26-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-ի ցերեկը և 26-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ 

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ին կնվազի 6-10 աստիճանով։

Screenshot 2024 11 21 140209

Երևան քաղաքում` 

Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ը սպասվում են տեղումներ։ 

Screenshot 2024 11 21 140508


Երևան քաղաքի նոյեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`      18.6°C (1995թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -5.9°C (1989թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    6°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Screenshot 2024 11 21 140556

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ