Եղանակը ՀայաստանումԻրազեկում
հոկտեմբերի 21 • 10:20, 2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով: Հոկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-24-ն աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։

Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.1°C (1974թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -0,2°C (1977թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12.5°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ