Եղանակը Հայաստանում
մարտի 20 • 10:06, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Մարտի 20-ի ցերեկը, 21-22-ը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը՝ ձյան տեսքով, մարտի 20-22-ն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Մարտի 20-ի ցերեկը, 21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։  

Հհ 20.03

Երևան քաղաքում` 

Մարտի 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Երևան 220.03

Երևան քաղաքի մարտի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    20°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -8.5°C (1987թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    6.6°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 20.3
Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ