փետրվարի 19 • 10:25, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ը հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ն առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ը և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 19-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում, 20-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-21-ն առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 20-21-ը՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ը և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 19-ի կեսօրից հետո, 20-23-ը սպասվում է ձյուն, 20-21-ը՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի փետրվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17°C (2010թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.8°C (2017թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.5°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ