Եղանակը ՀայաստանումԻրազեկում
նոյեմբերի 19 • 09:56, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 24-ի  ցերեկն  առանձին  շրջաններում  սպասվում  են  տեղումներ,  լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը, 24-ի գիշերը սպասվում է  առանց  տեղումների  եղանակ։  

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Screenshot 2024 11 19 134101


Երևան քաղաքում` 

Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 24-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը, 24- ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Screenshot 2024 11 19 134245

Երևան քաղաքի նոյեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    17°C (1995թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -6.7°C (2001թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    6.2°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Screenshot 2024 11 19 134353

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ