Եղանակը Հայաստանում
մարտի 18 • 10:05, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, մնացած շրջաններում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում` 

Մարտի 18-ի կեսօրից հետո, 23-ին առանձին շրջաններում, 19-22-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը՝ ձյան տեսքով, մարտի 19-22-ն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Մարտի 19-ի ցերեկը, 20-21-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 20-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 19-23-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-13 աստիճանով։ 

Հհ 18.03

Երևան քաղաքում` 

Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Երևան 18.03

Երևան քաղաքի մարտի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    21.5°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -8.4°C (1963թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    6.1°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
17.03
Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի մեծացում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ