Եղանակը ՀայաստանումԻրազեկում
դեկտեմբերի 17 • 10:37, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Դեկտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ մինչև 25-30 մ/վ արագությամբ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում` 15-20 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։

Հանրապետության տարածքում` 

Դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։

Քամին` արևմտյան` 4-9 մ/վ, դեկտեմբերի 17-ին և 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 15-20 մ/վ, առանձին շրջաններում՝ մինչև 25-30 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-19-ն աստիճանաբար կբարձանա ևս 2-4 աստիճանով։ 

Screenshot 2024 12 17 141633Երևան քաղաքում` 

Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին, 19-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։

Screenshot 2024 12 17 141727

Երևան քաղաքի դեկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`      13.4°C (2003թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         -12.6°C (2004թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`       0°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Screenshot 2024 12 17 141816

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ