Եղանակը Հայաստանում
հունիսի 17 • 10:07, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունիսի 17-ի կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում` 

Հունիսի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը և կեսօրից հետո, 21-22-ի կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ի կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ը, 21-22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով, 18-21-ը կբարձրանա 5-7 աստիճանով։

Հհ 17.06

Երևան քաղաքում` 

Հունիսի 17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հունիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 17.06

Երևան քաղաքի հունիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    36°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         8.7°C (1981թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    22.5°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 17.06

Հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում, իսկ մյուս շրջանների գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ