Եղանակը Հայաստանում
ապրիլի 17 • 10:03, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 21-22-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ի ցերեկը, 18-22-ն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Հհ 17.04

Երևան քաղաքում` 

Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-21-ը, 22-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան 17.04

Երևան քաղաքի ապրիլի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    27.9°C (1957թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -0.4°C (2008թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    13.2°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 17.04

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ