Եղանակը ՀայաստանումԻրազեկում
փետրվարի 17 • 10:24, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին, 22-ին առանձին շրջաններում, 20- 21-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 18-19-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 20-21-ը՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-18-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, փետրվարի 20-22-ն աստիճանաբար և՛ գիշերը, և՛ ցերեկը կնվազի 10-14 աստիճանով։

Հհ 17.02


Երևան քաղաքում` 

Փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի կեսօրից հետո, 20-22-ը սպասվում է ձյուն, 20-ի գիշերը, 21-ի ցերեկը՝ ինտենսիվ:

Երևան 17.02

Երևան քաղաքի փետրվարի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  •  Օդի առավելագույն ջերմաստիճան`    17.5°C (2016թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         -20.9°C (1993թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    -0.1°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 17.02
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ