Եղանակը ՀայաստանումԻրազեկում
հոկտեմբերի 17 • 10:20, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`  

Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 18-ի գիշերն անձրևները կլինեն հորդառատ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 19-22-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

10 17 Armenia


Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերին 18-ի և 19-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

10 17 Yerevan

Երևան քաղաքի հոկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.                      

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`                  27.5°C (2013թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`                      1.4°C (1956թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`                13.4°C  

  ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Screenshot 2024 10 17 141140
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ