Եղանակը ՀայաստանումԻրազեկում
սեպտեմբերի 17 • 09:38, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 19-21-ը շրջանների զգալի մասում, 18-ին և 22-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 17-ին, 19-21-ն առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ը ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։

09 17 Armenia
Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 17-ի, 22-ի երեկոյան ժամերին, 18-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ:

09 17 Yerevan

Երևան քաղաքի սեպտեմբերի 18-ի  բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝      33.3°C (1998 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝              6.8°C (1974 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝      19.8°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
17
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ