Եղանակը ՀայաստանումԻրազեկում
դեկտեմբերի 16 • 10:36, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Դեկտեմբերի 16-ի և 18-ի ուշ երեկոյան, 17-ի և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք։ Դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Դեկտեմբերի 18-ին և 20-21-ն Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ 

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 16-17-ը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-19-ն աստիճանաբար կբարձանա 3-6 աստիճանով։

Screenshot 2024 12 16 142209

Երևան քաղաքում` 

Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 18-ի և 20-21-ի առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Screenshot 2024 12 16 142303


Երևան քաղաքի դեկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`      13.2°C (1957թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         -14.3°C (1956թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    0°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Screenshot 2024 12 16 142344

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ