Եղանակը Հայաստանում
մայիսի 16 • 10:22, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում`
Մայիսի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մայիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.5°C (1962թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.5°C (1970թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.7°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ