Եղանակը ՀայաստանումԻրազեկում
հունվարի 16 • 10:38, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Հունվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-19-ի ցերեկը, 20-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 18-19-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ, հունվարի 17-20-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանը 16-17-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա՝ 2-3 աստիճանով։ 

Հհ 16.01Երևան քաղաքում` 

Հունվարի 16-ի և 18-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 17-ին, 18-ի գիշերը, 19-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան 16.01


Երևան քաղաքի հունվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  •  Օդի առավելագույն ջերմաստիճան`    12.5°C (1967թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         -24°C (2008թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    -4.2°C

 
 ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 16.01
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ