Եղանակը Հայաստանում
հուլիսի 15 • 10:13, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Արարատում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում` 

Հուլիսի 15-ի և 18-20-ի կեսօրից հետո, 16-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ն առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 5-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Արարատում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ, հուլիսի 16-20-ը՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Հհ 15.07

Երևան քաղաքում` 

Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում հուլիսի 15-ին՝ 19-23 մ/վ, հուլիսի 16-20-ը՝ 15-18 մ/վ արագությամբ:

Երևան 15.07

Երևան քաղաքի հուլիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝   39.6°C (1965թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝    13.3°C (1957թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    26.2°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 15.07

Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ