Եղանակը ՀայաստանումԻրազեկում
նոյեմբերի 15 • 09:22, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի կեսօրից հետո, 17-20-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 17-21 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Screenshot 2024 11 15 130941

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է անձրև, 18-19-ը հնարավոր է կարճատև անձրև։

Screenshot 2024 11 15 131142

Երևան քաղաքի նոյեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    16.9°C (1973թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -6.5°C (1993թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    6.6°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Screenshot 2024 11 15 131229

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ