հոկտեմբերի 15 • 10:20, 2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 19-ին և 20-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, 16-18-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ի ուշ երեկոյան, 17-ին, 18-ի գիշերն անձրևները կլինեն հորդառատ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։

Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 15-ի երեկոյան ժամերին, 19-ի և 20-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ի ուշ երեկոյան, 17-ին, 18-ի գիշերն անձրևները կլինեն հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.6°C (2007թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.0°C (1990թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.2°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ