Եղանակը Հայաստանում
մարտի 14 • 09:59, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Մարտի 14-ի ցերեկը, 15-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ: Մարտի 17-ին և 19-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 14-ի ցերեկը, 15-17-ն աստիճանաբար կբարձրանա ևս 4-5 աստիճանով։

Հհ 14՚՚03

Երևան քաղաքում` 

Մարտի 14-ի ցերեկը, 15-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-ին սպասվում է անձրև։

Երևան 14.03

Երևան քաղաքի մարտի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    24°C (2023թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝      -14.2°C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝   5.5°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 14.03
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ