Եղանակը ՀայաստանումԻրազեկում
փետրվարի 14 • 10:22, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Փետրվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 17-19-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։

Հհ 14.02


Երևան քաղաքում` 

Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը և առավոտյան, 19-ին սպասվում է ձյուն։ Փետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան 14.02


Երևան քաղաքի փետրվարի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝       17.7°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         -22.6°C (1969թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    -0.6°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 14.02

Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ