հունվարի 14 • 10:26, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հունվարի 14-ի ցերեկը, 18-ի գիշերը և 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ը, 18-ի ցերեկը և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 14-15-ը Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։
Քամին` հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ, հունվարի 17-19-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 15-16-ը հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։
Երևան քաղաքի հունվարի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.5°C (1967թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -25.3°C (2008թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -4.3°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ