Եղանակը ՀայաստանումԻրազեկում
հոկտեմբերի 14 • 10:24, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`  

Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ամպրոպ։ Հոկտեմբերի 15-ին շրջանների մեծ մասում, 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ 

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 4-7 աստիճանով, 17-18-ը ևս 4-6 աստիճանով։

10 14 Armenia

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղուների եղանակ։

10 14 Yerevan

 

Երևան քաղաքի հոկտեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ                      

  •        Օդի առավելագույն ջերմաստիճան`                  26.7°C (1997թ.)
  •        Օդի նվազագույն ջերմաստիճան`                        2.2°C (1990թ.)
  •      Օդի միջին օրական ջերմաստիճան`                14.2°C

 

  ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Screenshot 2024 10 14 140725

Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում, իսկ մյուս շրջանների գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ