դեկտեմբերի 13 • 10:21, 2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 13-ի և 15-ի ցերեկը, 14-ին, 16-ի ուշ երեկոյան, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 15-16-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 13-ին՝ 17-20 մ/վ, դեկտեմբերի 14-ին, 16-18-ը՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-15-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 14-ի ցերեկը՝ 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 14-ի և 17-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում` ձյան տեսքով։ Դեկտեմբերի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի դեկտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 10.9°C (2007թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.1°C (1956թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.4°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ